2024-ի 9 ամսում էներգետիկայի եվ էներգասպառման ոլորտում ստուգվել է 76 օբյեկտ. առանց խախտումների շահագործվել է միայն 1-ը

2024 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում էներգետիկայի և էներգասպառման բնագավառում նախատեսված 102 օբյեկտներից ստուգվել է 76-ը։

21 օբյեկտ չի ստուգվել՝ գործունեության դադարեցման կամ այլ պատճառներով, իսկ 5 հանձնարարագրի կատարումն ընթացքի մեջ է։

Այս մասին Petutyun.com-ին տեղեկացնում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը:

Ստուգումների հիմնական արդյունքները՝

  • Առանց խախտումների շահագործվել է միայն 1 օբյեկտ։
  • Կազմվել է 70 կարգադրագիր, որտեղ սահմանվել են պարտադիր կատարման միջոցառումները։
  • Արձանագրվել է 2686 խախտում, որոնք բաժանվել են ըստ ոլորտների հետևյալ կերպ՝
  • էլեկտրասպառման ոլորտում 41 տնտեսվարող սուբյեկտի (կամ դրա մասնաճյուղերի) տեխնիկական ստուգումների արդյունքում գրանցվել է 627 խախտում,
  • Գազի համակարգի 61 տնտեսվարող սուբյեկտի (կամ դրա մասնաճյուղի) տեխնիկական ստուգումների արդյունքում բացահայտվել է 1184 խախտում,
  • Գազաբաշխման և գազասպառման միջին և բարձր ճնշման 61 էներգատեղակայանքի տեխնիկական ստուգումների արդյունքում բացահայտվել է 506 խախտում,
  • Գազի համակարգի` գազափոխադրման բարձր ճնշման 2 էներգատեղակայանքի տեխնիկական ստուգումների արդյունքում բացահայտվել է 58 խախտում,
  • 110կՎ և բարձր լարման 11 էլեկտրատեղակայանքի` էլեկտրահաղորդման օդային գծի տեխնիկական ստուգումների արդյունքում բացահայտվել է 161 խախտում,
  • 110կՎ և բարձր լարման 11 էլեկտրատեղակայանքի` ենթակայանի և բաշխիչ սարքվածքի տեխնիկական ստուգումների արդյունքում բացահայտվել է 150 խախտում։

Վերստուգումների արդյունքները

  • Կատարվել է 18 վերստուգում, որոնցից 439 արձանագրված խախտումներից 170-ը վերացվել են։
  • Թերությունների բացակայության վերաբերյալ տրվել է 9 տեղեկանք։

Ստուգումների արդյունավետության ցուցանիշներ

  • Ստուգումների 85%-ը եղել է պլանային, իսկ 15%-ը՝ վերստուգում։

Հիմնական բացահայտված խախտումները

  • Էլեկտրատեղակայանքներում աշխատանքի անվտանգության ռիսկերի գնահատման բացակայություն,
  • Գազի տնտեսության տեխնիկական սպասարկման հատուկ հրահանգների բացակայություն,
  • Օդային գծերի պարբերական զննումների ժամանակացույցի խախտում։

You may also like...