Իրանի եվ ՌԴ-ի էլեկտրական ցանցերի միավորումը կստեղծի տարածաշրջանում էլեկտրաէներգիայի հզոր աղբյուր, որից կօգտվեն մյուս երկրները. Իրանի էներգետիկայի նախարար

Ռուսաստանն ու Իրանն ունեն խոշոր էլեկտրական ցանցեր, և եթե այդ ցանցերը միացվեն, կարող են տարածաշրջանում էլեկտրաէներգիայի հզոր աղբյուր ստեղծել, որից կարող են օգտվել նաև այլ երկրներ:

Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադին։

Նա այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլիևի հետ հանդիպման շրջանակում:

«Այս հանդիպմանը երկու կարևոր հարց է բարձրացվել՝ կապված «Սիրիկ» էլեկտրակայանի կառուցման և Իրանի և Ռուսաստանի միջև էլեկտրական կապերի ստեղծման ու ամրապնդման հետ:

Ռուսաստանն ու Իրանն ունեն խոշոր էլեկտրական ցանցեր, և եթե այդ ցանցերը միացվեն, նրանք կարող են տարածաշրջանում էլեկտրաէներգիայի հզոր աղբյուր ստեղծել, որից կարող են օգտվել նաև այլ երկրներ:

Մենք վաղուց առաջարկներ ենք ներկայացրել՝ ամրապնդելու այս էլեկտրական կապը երկու երկրների համագործակցության և Ադրբեջանի տարածքի օգտագործման միջոցով»,- ասել է Ալիաբադին։

You may also like...