Վրաստանի ՍԴ-ն գրանցել է նախագահի հայցը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ

Վրաստանի Սահմանադրական դատարանը գրանցել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայցը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։ Համապատասխան տեղեկությունը հրապարակվել է դատարանի կայքում։

Այս մասին գրում է ekhokavkaza.com-ը:

Հայցը ներկայացվել է 19 նոյեմբերին և կապված է հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում տեղի ունեցած խախտումների հետ։

Այն պետք է քննարկի պլենումը՝ Սահմանադրական դատարանի բոլոր ինը անդամները։

Վրաստանի խորհրդարանի ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 26-ին։ Պաշտոնապես հաղթել է իշխող «Վրացական երազանքը»՝ ստանալով ձայների գրեթե 54 տոկոսը։

Եվս չորս ընդդիմադիր կուսակցություններ հաղթահարել են 5 տոկոսի շեմը։

Սակայն նրանք բոլորը հրաժարվել են ճանաչել ընտրությունների արդյունքներն ու մտնել խորհրդարան։ Նախագահը ևս հայտարարել է, որ ընտրությունների արդյունքները կեղծված են:

Ընդդիմությունը բողոքի ցույցեր է անցկացնում:

You may also like...