Ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել, ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը. վարչապետ (տեսանյութ)
Արմավիրի մարզի Այգեվան համայնքում մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մանկապարտեզը ավարտական փուլում է, հիմա էլ գույքի ստացման գործընթացն է և գազամատակարարման հետ կապված վերջին հարցերն են լուծվում, այս տարվա ընթացքում մանկապարտեզը կբացվի:
Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՏԿԵ նորանշանակ նախարար Դավիթ Խութադյանը:
Արձագանքելով՝ նախարարն ասաց, որ բացումը պլանավորված էր հոկտեմբերին, սակայն գազի միացման հետ կապված խնդիրներ են առաջացել:
«Բայց, որ գալիս ենք այցի, գոնե մի ասեք, որ հոկտեմբերին բացվելու է: Հիմա գուղի ժողովուրդը տեսել է չէ՞, տեսախցիկների առաջ ասել եմ՝ երբ է բացվում, ասել եք հոկտեմբերին: Հիմա չստացվե՞ց, որ սուտ ասացի, ստացվեց, ինչո՞ւ եք այդպես ասում, ես զգուշացնում եմ, սրանից հետո մի հատ ժամկետ խախտվեց, կոնկրետ անձնական պատասխանատվություն է լինելու, որևէ մեկը թող ինձ չասի, որ մի հատ ժամկետ ստուգված չէ:
Ինչքա՞ն կարելի է այսպես, հիմա գյուղի ժողովուրդը կարո՞ղ է ասել, որ վարչապետը սուտ ասաց, իհարկե է, կարող է:
Մենք կբացատրենք, որ գազի մարդը մի քիչ շատ էր խմել, առավոտ ուշ է արթնացել, հետո ճանապարհին մեքենայի անիվը թողեց, բայց դա ի՞նչ կապ ունի»,- ասաց Փաշինյանը: