Բանակայինների ԱԱ. Էլեն Բաբաջանյանը արծաթե մեդալ է նվաճել

Երևանում մեկնարկած Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնությանը 53 կգ քաշային կարգում հանդես եկող ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, կուրսանտ Էլեն Բաբաջանյանը 8:7 հաշվով հաղթել է Մոնղոլիայի մրցակցին՝ Օյունդարիին:

Բաբաջանյանը նվաճել է արծաթե մեդալ (այս քաշային կարգում պայքարը շրջանաձև էր)։

Ավելի վաղ, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հրապարակել էր առաջին օրվա գոտեմարտերի արդյունքում եզրափակիչ դուրս եկած մարզիկների անունները:

You may also like...