Դուք եք ուզում, որ մեր մարզիկները պարտվեն, դա ձեր ցանկությունն է, բայց չեք ուրախանալու. Գիլոյան
Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնությունը Հայաստանի պաշտպանության նախարարությանը վստահել է Բանակային սպորտի համաշխարհային միությունը, նշանակում է, այս մրցույթն ամբողջովին իրենց տիրույթում է և իրենք են պատասխանատու:
Ինչ կանոնակարգ է սահմանված՝ միայն իրենց իրավասության դաշտում է, իրենք են որոշում:
«Բանակային սպորտի համաշխարհային միության որոշումից ելնելով էլ բանակն է որոշում կազմը և փառք Աստծո, արդեն տեսնում ենք, ինչ վառ մասնակցություն են ունենում մեր մարզիկները: Ուժեղագույն կազմը գուցե հենց իրենց՝ սա էր, և սա էր ըստ կանոնակարգի, թույլատրված կազմը, որով կարող էին մասնակցել:
Էդպես իրենք են որոշել: ԿԳՄՍՆ-ն այս առաջնությանը ուղղակի սատարում է, որպեսզի այն բարձր մակարդակով անցնի և ՀՀ-ի պատիվը բարձր պահենք աշխարհում:
Մնացած բոլոր հարցերը ՊՆ դաշտում են, իրենք են որոշել կազմը, որը պետք է բարձր պահի ՀՀ պատիվը, և եզրափակչի 4 մասնակիցների արդյունքները դրա վկաույթունն է, որ ճիշտ որոշում են կայացրել»,- ասել է Գիլոյանը:
Անդրադառնալով տարածված տարբեր շահարկումներին, Գիլոյանն ասաց, որ կապի մեջ է եղել և ֆեդերացիայի, և բանակի, և մարզիչների հետ, իրավիճակին տեղյակ է:
«Ըմբոշխնեք առաջնությունը և մեր մարզիկների հաղթանակները, դուք եք ուզում, որ մեր մարզիկները պարտվեն, դա ձեր ցանկությունն է, մենք չենք պարտվելու:
Դուք ուզում եք, որ այն հավաքականը, որը հիմա մասնակցում է, ձախողվի, որպեսզի ուրախանաք, ասեք ինչու էդպես եղավ, չեք ուրախանալու, մենք հաղթելու ենք, ուժեղ մասնակցություն ենք ունենալու, մեդալներն էլ բերելու եմ, ես ու դու իրար հետ համբուրենք»,- ասաց Գիլոյանը:
Ավելի վաղ, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հրապարակել էր առաջին օրվա գոտեմարտերի արդյունքում եզրափակիչ դուրս եկած մարզիկների անունները:
Նշենք, որ Սուրեն Աղաջանյանը դարձել է Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն: