Բանակայինների ԱԱ․ Տիգրան Մինասյանը՝ փոխչեմպիոն

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության երկրորդ Հայաստանի ներկայացուցիչներից արծաթե մեդալ նվաճեց Տիգրան Մինասյանը։

Հունահոռեմական ոճի ըմբշամարտի 55 կգ քաշային կարգի եզրափակիչում նա 9:18 հաշվով պարտվեց հյուսիսկորեացի Ռո Յուին։

Հունահռոմեական ոճի ըմբիշ Շանթ Խաչատրյանը դարձավ բրոնզե մեդալակիր:

72 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչը 10:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ Շվեցարիայի ներկայացուցիչ Մաուրուս Զոգին:

Ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում բրոնզե մեդալների համար կգոտեմարտեն Հրայր Ալիխանյանը (74 կգ) եւ Արման Ավագյանը (79 կգ)։

Աշխարհի առաջնութանը առաջին օրը Հայաստանի հավաքականից տիտղոսը նվաճել էին Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Գասպար Տերտերյանը (67 կգ) եւ Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ):

Էլեն Բաբաջանյանը (53 կգ) եւ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճել էին արծաթե մեդալ, իսկ Աշոտ Խաչատրյանը (77 կգ) եւ Հրաչյա Պողոսյանն (63 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիրներ։

You may also like...