Վրաստանի խորհրդարանի առաջին նիստին դեսպանները հրավիրված չեն. Պապուաշվիլի
Վրաստանում հավատարմագրված դեսպանները խորհրդարանի առաջին նիստին չեն հրավիրվել:
Նրա խոսքով, դա վրաց ժողովրդի տոնն է, իսկ խորհրդարանի առաջին նստաշրջանը պետք է տոնի միայն վրաց ժողովուրդը։
«Ես երեկ արդեն ուղարկել եմ հրավերները։ Խորհրդարանի առաջին նիստին հրավիրված են կառավարության անդամներ և սահմանադրական մարմնի ներկայացուցիչներ։
Իսկ դեսպանները հրավիրված չեն առաջին նիստին, քանի որ դա մեր ներքին պետական խնդիրն է, որը վերաբերում է ընտրություններին և խորհրդարանի առաջին նստաշրջանին, այդ թվում՝ նվազագույնի հասցնելու օտարների սխալ ազդեցությունը։
Կարևոր է, որ այս գործընթացում դեսպանների կամ այլ երկրների ներգրավումն անհրաժեշտ չէ»,- ասել է Պապուաշվիլին։
Նրա պարզաբանմամբ՝ վրացիները պետք է գիտակցեն, որ սա Վրաստանի խորհրդարանն է, որտեղ ներկայացված են լինելու կառավարությունն ու սահմանադրական մարմինները խորհրդարանի նորընտիր անդամների հետ միասին։
Պապուաշվիլիի խոսքով, խորհրդարանի նիստը կմեկնարկի նոյեմբերի 25-ին՝ ժամը 12:00-ին, օրակարգի առաջին կետը լինելու է լիազորությունների վկայականը:
Նրա խոսքով, ընթացիկ շաբաթվա ընթացքում կառավարության ծրագրի հետ մեկտեղ օրակարգում կլինի նաև երկրի նախագահի ընտրության ժամկետի նշանակումը և նոր կառավարությանը վստահություն հայտնելը։
ԿԸՀ-ն նոյեմբերի 16-ին ամփոփել է հոկտեմբերի 26-ի ընտրությունները:
«Վրացական երազանքը» ստացել է ձայների գրեթե 54 տոկոսը, ինչը նշանակում է 89 պատգամավոր խորհրդարանում։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ինչպես նաև ընդդիմադիր կուսակցությունները, չեն ճանաչում ընտրությունների արդյունքները:
