Կա խնդիր, որը ես լուծելու եմ կացնային ձեվով. Փաշինյան
Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշակի հարցեր կարող է դնել հանքաքվեի:
Բայց հիմա ես ի՞նչ անեմ՝ հարցը տանեմ փակուղի, թե՞ ուզում եմ լուծում առաջարկել:
Ես, ամենայն հարգանքով , այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով:
Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Լրագրողի հարցին, թե քանի տոկոսն եք կացինով կտրելու, Փաշինյանը պատասխանել է՝ շատ մեծ:
«Ես այսօր գտնվում եմ մի պատասխանատվության մեջ, որ պարտավոր եմ մեր ժողովրդի հետ խոսել և ցույց տալ պատճառահետևանքային կապերը:
Եթե ես դա չանեմ, նշանակում է, ես գիտակցաբար մեր երկիրը տանեմ պետականության կորստի»,-ասել է Փաշինյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ կհրապարակվի ուշ երեկոյան:
