Փաշինյանն ասաց բառացի նույն միտք, որը ադրբեջшնցի մի հայտնի քաղաքական գործիչ ասել էր ինձ հակադարձելիս. Մամիջանյան
Ուղիղ 11 օր առաջ Վիեննայում ավստրիական միջնորդությամբ կազմակերպած մի քննարկման էի հրավիրված, որի ժամանակ ադրբեջանցին ասել է ԲԱՌԱՑԻ նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. պարզապես ադրբեջանցին օրինակը Արցախով էր բերում: Այս մասին իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ու ես սա առաջին անգամ էի լսում ադրբեջանցիներից:
Կրկնում եմ՝ Փաշինյանը քիչ առաջ ասաց ԲԱՌԱՑԻ նույն տրամաբանությամբ միտք, որը ադրբեջանցի մի հայտնի քաղաքական գործիչ ասել էր ինձ հակադարձելիս»:
Հիշեցնենք, որ նախօրեին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Փաշինյանն ասել էր. «Նեղվում ենք ու ծանր ենք տանում, երբ ինչ որ տեղ ինչ որ մարդիկ օգտագործում են «Արևմտյան Ադրբեջան» տերմինը։ Բա որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան, չե՞նք մտածում, որ ինչ որ մարդկանց գրգռում ենք։
Եթե ես դա չանեմ, նշանակում է՝ գիտակցաբար երկիրը տանում եմ դեպի կորուստ»։
