Ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական օդանավակայաններին. ՌԴ ՊՆ

Ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական օդանավակայաններին՝ հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:

Նշվում է, որ ոչնչացվել է ուկրաինական МиГ-29 ինքնաթիռ:
Ռուսական պաշտպանական գերատեսչության ամփոփագրի համաձայն՝ մեկ օրում ՀՕՊ միջոցները խոցել են երեք Hammer ավիառումբ, ութ ռեակտիվ HIMARS արկ, ինչպես նաև 59 ուկրաինական անօդաչու թռչող սարք:
Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

You may also like...