Առաջին նիստից անմիջապես առաջ Վրաստանի խորհրդարանում անվտանգության դեղին մակարդակ է սահմանվել
Վրաստանի խորհրդարանի ղեկավարությունը նոյեմբերի 25-ին 11-րդ գումարման օրենսդիր մարմնի՝ հոկտեմբերի 26-ին կայացած ընտրություններից հետո ձևավորված առաջին նիստի ժամանակ որոշել է սահմանափակել այցելուների մուտքը։
Նշվում է, որ նոյեմբերի 25-ին Վրաստանի խորհրդարանի շենքում կգործի անվտանգության դեղին մակարդակ, ինչը սահմանափակումներ է ենթադրում այցելուների համար։ Յուրաքանչյուր հավատարմագրված հեռուստաալիքից շենքում կաշխատի ընդամենը երկու նկարահանող խումբ, հավելել են մամուլի ծառայությունից։
Սահմանափակումները մտցվել են անվտանգությունն ապահովելու և աշխատանքային բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով։
Ընդդիմության ներկայացուցիչները, դեմ արտահայտվելով ընտրությունների արդյունքներին, երկրի բնակիչներին կոչ են արել կիրակի օրը հավաքվել Թբիլիսիում և երթ կազմակերպել դեպի խորհրդարան՝ թույլ չտալու պատգամավորներին նոյեմբերի 25-ին իրենց առաջին հանդիպումը անցկացնել։
Վրաստանի ՆԳՆ-ն ավելի վաղ կոչ էր արել ընդդիմության ներկայացուցիչներին զերծ մնալ անօրինական գործողություններից, մասնավորապես՝ խորհրդարանի շենքի և այլ կառավարական հաստատությունների արգելափակումից։
