Կարեվորը անվտանգությունն է․ ինչպես է արդիականացվում «Սյունիք» օդանավակայանը

Արդիականացումը ոչ միայն կբարելավի օդանավակայանի տեխնիկական հնարավորությունները, այլև պայմաններ կստեղծի օդային հաղորդակցության հետագա զարգացման համար:

Կապանի «Սյունիք» օդանավակայանն արդիականացվում է. նոր սարքավորումների տեղադրումը կբարձրացնի թռիչքների անվտանգությունն ու կկրճատի եղանակային վատ պայմանների պատճառով չվերթերի չեղարկումները:

Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է օդանավակայանի տնօրեն Կարեն Վարդանյանը։

«Երևան-Կապան-Երևան չվերթն իրականացվում է տեսողական թռիչքների կանոններով, ինչը բարենպաստ եղանակ է պահանջում, այլապես թռիչքը կչեղարկվի։

Այժմ արդեն տեղադրվել են ամպերի ստորին շերտի բարձրությունը չափող սարքավորումներ, իսկ «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի մասնագետները մոնտաժում են VOR/DME ռադիոփարոսը», — նշել է Վարդանյանը։

«Սյունիքը» Հայաստանի երրորդ քաղաքացիական օդանավակայանն է, որը IATA կոդ է ստացել:

Այս պահին օդանավակայանը շաբաթական երեք չվերթ է սպասարկում է (Երևան-Կապան-Երևան երթուղով)։

Սակայն ենթակառուցվածքը թույլ է տալիս թռիչքների հաճախականությունը հասցնել օրական հինգի:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

You may also like...