Աշխատանքը կատարել մեծ նվիրումով եվ չխուսափել որոշումների կայացումից. Խուդաթյանը՝ ՏԿԵՆ աշխատակազմին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնել է գերատեսչությունում անցկացրած առաջին խորհրդակցության մասին:
Նախ ծանոթացել եմ աշխատակազմի հետ, ապա նախարարի տեղակալները հակիրճ ներկայացրել են իրենց համակարգման ոլորտները։

ՏԿԵ նախարարության համակարգման ենթակայության տակ գտնվող կոմիտեների ղեկավարները ևս ներկայացրել են իրենց ոլորտները և ընթացքում գտնվող ծրագրերը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմին հորդորել եմ աշխատանքը կատարել մեծ նվիրումով և չխուսափել որոշումների կայացումից։

Գործակարգավարական խորհրդակցությանը անդրադարձ է կատարվել ընթացիկ ծրագրերին, նախարարության առաջիկա անելիքներին, քննարկվել են աշխատանքային այլ հարցեր ևս»,- իր էջում գրել է նախարարը:
