Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերի հետ խնդիր չկա, այդ գումարներն ապահով պահված են. ԿԲ նախագահի տեղակալ
Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերի հետ խնդիր չկա, այդ գումարներն ապահով պահված են:
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ խնդիրներ կան արցախցիների կուտակային ֆոնդերի հետ կապված:
Հարցին՝ նրանք շարունակո՞ւմ են վճարումներ անել, նա ասաց, որ այդտեղ հարցեր կան:
«Քաղաքացիություն ստանալու հետ հարցեր կան: Եթե քաղաքացիություն ստացավ, գրանցվեց որպես աշխատող այստեղ, շարունակում է աշխատավարձից կուտակումներ անել, համակարգն այնպես է սարքված, որ որևէ դժվարություն որևէ մեկի համար չստեղծվի»,-շեշտեց նա:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ պատգամավորների 1/5-ը («Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներ) ՀՀ Սահմանադրական դատարան է դիմել՝ վիճարկելու արցախցիների կուտակած գումարները, առանց նրանց կամքը հաշվի առնելու, ՀՀ կուտակային համակարգ տեղափոխելու մեխանիզմը։
