Կոռուպցիան ձեր հայրանունն է. Սերբիայի խորհրդարանում պատգամավորներն իրար են ծեծել
Նոյեմբերի 25-ին Սերբիայի խորհրդարանի նիստի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել իշխող կուսակցության պատգամավորների, ընդդիմության անդամների և նախարարների միջև։
Իրավիճակին միջամտել է խորհրդարանի անվտանգության ծառայությունը։
Ինչպես հայտնել են ռուսական լրատվամիջոցները, Սերբիայի խորհրդարանը պետք է քննարկեր 2025 թվականի բյուջեի նախագիծը:
Ծեծկռտուքը տեղի է ունեցել մինչ պաշտոնական քննարկումների սկսվելը։
Ընդդիմության ներկայացուցիչները նախարարներին դիմավորել են «Ձեր ձեռքերն արյունոտ են» բացականչություններով։
Նիստի սկզբում օրակարգը հաստատելուց հետո ընդդիմության պատգամավորները ոտքի են կանգնել և կառավարության հրաժարականի կոչեր հնչեցրել:
Նրանք իշխանություններին մեղադրել են նոյեմբերի սկզբին Նովի Սադ քաղաքի երկաթուղային կայարանում փլուզման հետևանքով 15 մարդու մահվան համար:
Ընդդիմադիրները պնդել են, որ միջադեպը իշխանության կոռումպացվածության հետևանքն է:
Նրանք պարզել են պաստառներ, որտեղ գրված է եղել՝ «Կոռուպցիան ձեր հայրանունն է», «Կոռուպցիան սպանում է»:
