ՌԴ ԱՀԾ-ն հայտարարել է՝ նոր հետախուզական տվյալներ է ստացել Հայաստանի հետ կապված «ԱՄՆ-ի պլանների» մասին
Միացյալ Նահանգները սկսել է Հայաստանում արևմտամետ կուսակցությունների «առաջխաղացումը»՝ 2026 թվականին հանրապետության ընտրություններում նրանց խորհրդարան դուրս բերելու նպատակով։
Ըստ տեքստի՝ այս կուսակցություններին հանձնարարված է լինելու Հայաստանի գործադիր իշխանության «ձեռքին խփել», եթե Վրաստանի կառավարության օրինակով նա որոշի առաջնահերթություն տալ ազգային շահերին, ավանդույթներին և արժեքներին։
Նոյեմբերի 7-ին Արտաքին հետախուզության ծառայությունը զեկուցել է, թե «ԱՄՆ Պետդեպարտամենտը սկսել է աշխատել Հայաստանում դեպի արևմտամետ զարգացման ձևաչափի վերջնական վերակողմնորոշման գործընթացն արագացնելու ուղղությամբ և համառորեն մղում է հանրապետությունը դեպի «ինքնաոչնչացում»»։
Այսպիսով, ռուսական կողմը համոզված է, որ Միացյալ Նահանգները նպատակ է հետապնդում ամբողջությամբ ենթարկեցնել Հայաստանը:
