Առաջիկայում կլինեն համապատասխան պարզաբանումներ. Պապոյանը՝ արագաչափերը հանելու մասին

«Առավել մանրամասն կուսակցության կամ գուցե վարչապետի կողմից առաջիկայում կներկայացվի: Ես հիմա վարչապետի ասածին ավելացնելու բան չունեմ»:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով Գյումրիում սպասվող ընտրություններին:
Նա խոսեց նաև քաղաքում ստեղծված իրավիճակի մասին․ «Հայտնաբերում ենք, որ, ցավոք, մեր օրենսդրությունը ոչ բոլոր իրավիճակներին ու դեպքերին է հստակ պատասխանում։
Գյումրիում ստիպված ենք նշանակել պաշտոնակատար, ընդ որում՝ դեռ մեկ օրենսդրական փոփոխություն էլ պետք է արվի, քանի որ ԺՊ նշանակելու հնարավորություն էլ չկա։ Այսինքն, եթե ոչ մի փոփոխություն չարվի, կստացվի, որ Գյումրին առանց կառավարվելու կմնա»։

Ըստ Պապոյանի՝ առաջիկայում գյումրեցիները կկարողանան իրենց կարծիքն արտահայտել. «Գյումրիում ստեղծվել է մի իրավիճակ, երբ հաղթած ուժը դրսևորել է անպատասխանատվություն գյումրեցիների և համայնքի նկատմամբ, և ստեղծված իրավիճակում այլ ելք չկա. գյումրեցիները պետք է գնան ընտրատեղամաս և հաջորդ 5 տարիների համար ընտրեն իրենց ավագանի և ղեկավար»:

Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին Գյումրիում անցկացվելու են նախնական ընտրություններ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտարարել է նոյեմբերի 26-ին՝ նշելով, որ խնդրելու են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին, համակիրներին, համախոհներին ինքնառաջադրվել որպես թեկնածուներ:

You may also like...