Աստանայում մեկնարկել է ՀԱՊԿ Պաշտպանության եվ ԱԳ նախարարների, ԱԽ քարտուղարների համատեղ նիստը (տեսանյութ)
Աստանայում ՀԱՊԿ գլխավոր գագաթնաժողովի նախօրեին տեղի է ունենում ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և կազմակերպության անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ ՀԱՊԿ ղեկավարները կքննարկեն տարածաշրջանային և միջազգային օրակարգի ընթացիկ հարցեր՝ հաշվի առնելով կազմակերպության պատասխանատվության գոտում և հարակից տարածքներում կայունության աճող սպառնալիքները, ինչպես նաև այլ հարցեր:
Նա նաև նշել էր, որ ՀԱՊԿ երկրները հետևողականորեն հանդես են գալիս հակամարտությունները քաղաքական և դիվանագիտական միջոցներով լուծելու, ահաբեկչության և ծայրահեղականության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, անօրինական միգրացիայի և միջսահմանային հանցագործությունների դեմ պայքարում համաշխարհային հանրության ջանքերի համախմբման համար։
