Յուրաքանչյուր հուզող հարց Քննչական կոմիտեի նախագահի ուշադրության կենտրոնում է հայտնվելու․ Արթուր Պողոսյան
ՔԿ նորանշանակ նախագահ Արթուր Պողոսյանը կարծում է, որ յուրաքանչյուր պետական ծառայողի պաշտոնը հավերժ չէ, ցանկացած պահի պետք է պատրաստ լինի լքել այն, որը, ըստ նրա, ողբերգություն չէ։
Վերջինիս խոսքով՝ եթե հանրության շրջանում արդարության զգացումը չլինի, ուրեմն խնդիր կա․ «Յուրաքանչյուր հուզող հարց, քրեական վարույթ, անկախ իր բնույթից, հնչողությունից, բնականաբար, կոմիտեի նախագահի ուշադրության կենտրոնում է հայտնվելու»։
Պողոսյանը շեշտեց, որ ինքը, պաշտոնը զբաղեցնելով, ոչնչով կաշկանդված չէ։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կառավարության հերթական նիստի ժամանակ Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը նշանակվեց ՔԿ նախագահ, իսկ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ՝ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը:
