ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա Մոսկվայում. օրը հայտնի է

Մոսկվայում տեղի կունենա Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը։

Այս մասին նոյեմբերի 28-ին լրագրողներին հայտնել է ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Անդրեյ Գրոզովը։
«ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհուրդը կկայանա դեկտեմբերի 12-ին Մոսկվայում»,- նշել է Գրոզովը Մինսկում Համագործակցության երկրների մշտական ներկայացուցիչների հանդիպումից առաջ։

ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի վերջին նիստը տեղի է ունեցել 2023 թվականի հոկտեմբերի 13-ին։ Այնտեղ քննարկվել են արտաքին քաղաքականության, անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի հարցեր։

You may also like...