ԲԴԽ նախագահի պարտականությունները կշարունակի ժամանակավոր կատարել Կարեն Թումանյանը

Նոյեմբերի 28-ին, օրենքով սահմանված կարգով, տասնօրյա ժամկետում նշանակվել էր ԲԴԽ նախագահի ընտրությունը, որի ընթացքում որևէ թեկնածու չի հավաքել բավարար ձայների քանակ:

Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդից՝ նշելով, որ ԲԴԽ նախագահի լիազորությունների իրականացման պարտականությունը ժամանակավորապես կշարունակի կատարել ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամ Կարեն Թումանյանը։

You may also like...