Դատախազը միջնորդել է նոր մեղադրանք առաջադրել Ռոբերտ Քոչարյանին եվ մյուսներին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը:

Դատախազն այս նիստի ընթացքում միջնորդել է նոր մեղադրանք առաջադրել Մարտի 1-ի գործով անցնող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա նախկին ենթականերին՝ Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հոդվածով։
Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն այս անգամ իրենց կամքով ներկայացել էին դատական նիստին։

Հիշեցնենք՝ նախորդ նիստին դատարանը որոշել էր Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել՝ նոյեմբերի 28-ի նիստում նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով:

Քոչարյանի, Օհանյանի, Խաչատուրովի փաստաբանները հայտարարել էին, թե իրենց նախկին պաշտպանյալները մեղադրյալի կարգավիճակ չունեն, հետևաբար պարտավոր չեն ներկայանալ դատարան, և հարկադրաբար ներկայացնելը իրավաչափ չէ:

You may also like...