Թանկարժեք «Կելֆեր» դեղի նոր խմբաքանակը Հայաստանում է. քանի մարդու է այն տրամադրվում
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստան-Հնդկաստան համագործակցության արդյունքում, թանկարժեք դեղի նոր խմբաքանակն արդեն ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցաբանության կենտրոնում է:

«Կելֆեր»-ը ցուցված է թալասեմիա արյան ժառանգական հիվանդության դեպքում: Այս հիվանդության ժամանակ առկա է հեմոգլոբինի ոչ բավարար կամ ոչ նորմալ արտադրություն։
Պացիենտներն ամբողջ կյանքի ընթացքում կանոնավոր կերպով պետք է ընդունեն «Կելֆեր» դեղամիջոցը։ Հայաստանում այս հիվանդությունն ունի շուրջ 130 մարդ:

Արմեն Գասպարյանի և «Յոլյան» կենտրոնի տնօրեն Հայկ Գրիգորյանի հետ Հնդկաստանի դեսպանը շրջել է արյունաբանական կենտրոնում, ծանոթացել պայմաններին, ձեռքբերումներին, ինչպես նաև քննարկել են առողջապահական ոլորտում հայ-հնդկական համագործակցության նոր ուղիները:
