Ո՞ր ժամերին կլինի Երեվանի արտաքին լուսավորությունը․ փոփոխություն է եղել

Սիրելի ՛ երևանցիներ,

ձմռան ամիսներին հնարավոր անհարմարավետություններից խուսափելու և մարդկանց  տեղաշարժն ավելի հարմարավետ դարձնելու նպատակով այժմ «Երքաղլույս» ՓԲԸ-ն ցանցը սպասարկում է հետևյալ ժամանակացույցով։

Քաղաքի արտաքին լուսավորությունը միացվում է ժամը 18:00-ին և առանձին փողոցների դեպքում միացված է մնում մինչև 04:00-ն։

Սեփական խնայողությունների հաշվին, այժմ արդեն ցանցը գործարկվում է նաև առավոտյան արևածագից առաջ՝ 1 ժամով ՝ չկրճատելով գիշերային ռեժիմի լուսավորության տևողությունը:

Երևանի քաղաքապետարան

You may also like...