Չեմ մեկնաբանում. ֆինանսների նախարարը՝ առանց տոկոսի մեկ միլիոն դոլարի վարկ ստանալու մասին (տեսանյութ)

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ-ում չմեկնաբանեց այն լուրերը, որ ինքը մեկ միլիոն դոլարի վարկ է ստացել առանց տոկոսադրույքի:

Հարցին, թե ոնց է հնարավոր՝ առանց տոկոսի նման մեծ գումարի վարկ ստանալ, նախարարն ասաց. «Շատ հնարավոր է, չեմ մեկնաբանում, մենք պաշտոնական պարզաբանում տվել ենք, ես այդ ժամանակ պաշտոնյա չեմ եղել, դե որ նայեիք, կտեսնեիք»:

Ավելի վաղ փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը 1 միլիոն դոլարի վարկ է ստացել զրո տոկոսով։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

You may also like...