Թբիլիսիում ցուցարարներն այրել են Վրաստանի խորհրդարանի շենքի պատի էլեկտրալարերը
Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում բողոքի ցույցը վերսկսվել է: Դրա մասին հայտնել է Վրաստանի Առաջին ալիքը:
Հանրահավաքի մասնակիցներն այրել են Վրաստանի խորհրդարանի շենքի պատի էլեկտրական լարերը։ Ցուցարարները բռունցքներով ու տարբեր առարկաներով հարվածել են խորհրդարանի մոտ տեղադրված մետաղական պատվարին։