ԱՄՆ պետքարտուղարությունը դժգոհել է Ադրբեջանից

ԱՄՆ Պետքարտուղարությունը հիասթափություն է հայտնում, որ Ադրբեջանը թերացել է COP29-ի շրջանակում ամերիկյան օրենսդիրների անվտանգության ապահովման հարցում։ «Լուրերի» հարցմանն ի պատասխան՝ պետքարտուղարության խոսնակը նշել է.

«Միջազգային միջոցառումներ հյուրընկալող բոլոր կառավարություններից ակնկալվում է, որ լրջորեն վերաբերվեն իրենց երկիր այցելողների պահպանության հարցերին»:

«Պետքարտուղարությունը չի տրամադրում հավելյալ տեղեկություն Ադրբեջանի հետ դիվանագիտական երկխոսության մասին»,- նշված է հայտարարության տեսքտում։

Համաժողովին մասնակցած կոնգրեսականներ Ֆրենք Փալոնը և Էդ Մարկին հայտարարել են, որ Բաքվում միջազգային խորհրդաժողովը դիտարկվում էր որպես խաղաղությանը նպաստելու հնարավորություն, սակայն հիասթափությունը չուշացավ։

You may also like...