Հայաստանը պայմաններ չի ստեղծում «արեվմտյան ադրբեջանցիների» վերադարձի համար. Ադրբեջանի ԱԳՆ

Հայաստանը լրջորեն խախտում է միջազգային իրավունքը՝ պայմաններ չի ստեղծում  «արևմտյան ադրբեջանցիների» (նկատի ունի ՀՀ տարածքում նախկինում ապրած ադրբեջանցիներին-խմբ.) «հայրենիք» (նկատի ունի ՀՀ ինքնիշխան տարածքը-խմբ.) վերադառնալու համար։

Այս մասին «Ապահով և արժանապատիվ վերադարձ Արևմտյան Ադրբեջան» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասել է Ադրբեջանի ԱԳՆ միջազգային անվտանգության վարչության ղեկավար Սամիր Բեջանովը։

Նրա խոսքով՝ փախստականների վերաբերյալ միջազգային փաստաթղթերն ու նորմերն աջակցում են «արևմտյան ադրբեջանցիների» իրավունքների ապահովմանը:

«Միջազգային իրավական փաստաթղթերն աջակցում են փախստականների վերադարձին ոչ միայն իրենց երկիր, այլև այն տարածք, որտեղ նրանք նախկինում ապրել են, Հայաստանը՝ որպես իրավահաջորդ պետություն այն տարածքում, որտեղ ապրել են արևմտյան ադրբեջանցիները, պետք է ապահովի նրանց իրավունքները», — ասել է ադրբեջանցին։

You may also like...