Ռուսաստանը չի բացառել Սիրիայում կարգավորման հարցով Թուրքիայի եվ Իրանի հետ եռակողմ հանդիպման անցկացումը

Մոսկվան սերտ կապեր է պահպանում Իրանի և Թուրքիայի ներկայացուցիչների հետ Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ և չի բացառում եռակողմ հանդիպումը համապատասխան գործընկերների հետ արաբական այս հանրապետությունում կարգավորման շուրջ։

Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այժմ մենք իրական ժամանակում սերտ, կանոնավոր շփումներ ենք պահպանում բոլոր հիմնական խաղացողների հետ [Սիրիայում իրավիճակի շուրջ], այդ թվում՝ Իրանի և Թուրքիայի ներկայացուցիչների հետ։

Ես ոչինչ բացառել չեմ կարող։ Նման հանդիպում կարող է անպայման չլինել Ռուսաստանում, նկատի ունեցեք»,- նշել է փոխնախարարը՝ մեկնաբանելով Սիրիայում կարգավորման շուրջ եռակողմ հանդիպումների հեռանկարները,- «Նման հանդիպում չի կարելի բացառել»։

You may also like...