Վրաստանում վերսկսվել է հակակառավարական ցույցը

Վրացական ընդդիմության կողմնակիցները վերսկսել են հանրահավաքը:

Մի քանի հազար մարդ է շարժվել դեպի Թբիլիսիի խորհրդարանի շենք՝ հակակառավարական ցույցին մասնակցելու։

Ցուցարարներն արդեն փակել են Ռուսթավելու պողոտան, որտեղ գտնվում է օրենսդիր մարմնի շենքը։
Նրանց ձեռքին Վրաստանի և ԵՄ դրոշներն են, ինչպես նաև կառավարության հրաժարականի և խորհրդարանի կրկնակի ընտրություն անցկացնելու պահանջով պաստառներ։

Խորհրդարանի մոտ ոստիկանական մեծ ջոկատներ են հերթապահում. դրանք գտնվում են ինչպես շենքի հետևում, այնպես էլ դրա երկու կողմերում։

You may also like...