«Ուղեվորից ուղեվարձ ես ուզում, ասում են՝ գնա Նիկոլից ուզի». Վարորդները գործադուլ են անում (ուղիղ)
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում այսօր վաղ առավոտից գործադուլ է: Շատ ավտոբուսներ դուրս չեն եկել երթուղիներ, վաղ առավոտից կանգառները մարդաշատ են:
Վարորդները բողոքում են իրենց աշխատանքային պայմաններից ու աշխատավարձային քաղաքականությունից:
Գործադուլի պատճառով էապես բարձրացել են տաքսու գները, և մարդիկ չեն կարողանում նույնիսկ տաքսուց օգտվել, եւ մնացել են կանգառներում կանգնած:
Վարորդներից մեկը իր խոսքում ասաց. «Մեզի գցել են կառավարության ու ուղևորների արանքը: Մենք իրենց բրոնիժիլետն ենք, ով հելնում է՝ շոֆերի վրա «քիթումունաթ» է անում, գիտեն շոֆերն է մեղավոր:
Ուղեւորը փողը չի տալիս, ասում ես՝ ուղևարձը վճարի, ասում ա՝ գնա Նիկոլից ուզի, կամ գնա քաղաքապետից ուզի Ես ի՞նչ անեմ այդ մարդուն»:
Քաղաքապետարանը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ վարորդնեևրի պահանջներն անտրամաբանական են, նրանք կիրառում են շանտաժի դրսեւորումներ: Նաեւ նշվել է, որ կլինեն պատժամիջոցներ:
