Պայթյուն Սումգայիթի բնակելի շենքերից մեկում, կան տուժածներ. (տեսանյութ)
Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի՝ Բաքվից 35 կմ հեռավորության վրա գտնվող բնակելի շենքում գազի արտահոսքի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել, 13 մարդ հոսպիտալացվել է, 1 հոգի մնացել է փլատակների տակ, հայտնում է Ադրբեջանի ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«ԱԻՆ 112 թեժ գիծ» տեղեկություն է ստացվել Սումգայիթ քաղաքի 13-րդ միկրոշրջանի տարածքում գտնվող բնակարանում տեղի ունեցած պայթյունի մասին, դեպքի հետևանքով 1 հոգի մնացել է փլատակների տակ, իսկ 13 հոգի հոսպիտալացվել են»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ԱԻՆ-ից հայտնում են, որ միջադեպի հետևանքով մահեր չկան։ Տարածքը վերցվել է վերահսկողության տակ, և ոստիկանությունը շարունակում է տարհանել բնակիչներին:
Սումգայիթում տեղի ունեցած պայթյունների առնչությամբ հետաքննություն է ընթանում։
Այս մասին ասվում է ԱԻՆ-ի և գլխավոր դատախազության համատեղ տեղեկատվության մեջ։
Պայթյուն է եղել նաև Նովհանիում, պայթյունի ժամանակ փլատակների տակից 2 հոգի է դուրս բերվել ու հոսպիտալացվել, որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են։
