Հնարավորություն ենք ունենալու ասելու՝ «մենք ենք այն Կառավարությունը, որը երաշխավորեց ՀՀ գոյությունը»․ վարչապետ (տեսանյութ)
Հայաստանի Հանրապետության քաղաքական մտավոր էլիտայի ամենաշատ մեջբերվող վերնագիրը Հ․ Թումանյանի հոդվածն է, որը վերնագրված է՝ «Անկեղծ չենք»։
«30 տարի ով ինչ խոսում է, գալիս, ասում ենք՝ «Թումանյանը ժամանակին գրել է, որ մենք անկեղծ չենք», ու շարունակում ենք անկեղծ չլինեն, ես էլ միանամ այդ հոծ քաղաքական մշակութային բանակին, հղում անելով այդ հոդվածը։
Բայց պետք է անկեղծ լինեմ ինչքան վերնագիրը մեջբերելուց առաջ, այնքան էլ հետո․ ընդդիմության գործընկերները ժամանակ առ ժամանակ վերադառնում են իմ հայտնի նախադասությանը՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» և դա բերում են հարթակ։ 2017-2016 թվական Ղարաբաղը ի՞նչ էր, անկախ պետությո՞ւն էր, չէ, որովհետև անկախ պետությունը ունի իր ատրիբուտը, մինչև հիմա մեր բարեկամները և ոչ բարեկամները ասում են՝ եթե այդպես էր, ճանաչեք, ընդ որում՝ դրանից առաջ ես պատգամավոր եմ եղել այս դահլիճում ընդդիմության կողմից մի քանի անգամ նախաձեռնություններ է եղել, որ ճանաչենք, ասել ենք՝ չէ, Ղարաբաղը անկախ պետություն չէ, շատ լավ՝ Ղարաբաղը անկախ չէ, Հայաստան չէ, Ադրբեջան չէ, ինչ է բա՞։
Խնդիրը հետևյալն է՝ տասնյակ անգամ այս ամբիոնից Սերժ Սարգսյանի ապրիլյան խոսքերն եմ մեջբերել, այս հղիությունը, որ պետք է ևս 9 ամսով երկարացնենք, դա աբսուրդ մոտեցում է»։
Ըստ վարչապետի՝ եթե հարցը ձևակերպում ենք պետությունը պահելու շանս ստանալու առումով, պետք է ասել, որ այն քաղաքականությունը, որն այժմ իշխանությունը վարում է ու վարել է, ոչ թե ճիշտ է կամ սխալ, այլ՝ միակ հնարավոր տարբերակն էր և միակ հնարավոր տարբերակն է, որը պետություն ունենալու շանս է տալիս։
Վարչապետը նկատեց՝ շատ բան կախված է, թե ինչպես ենք օգտագործելու այդ շանսը. «Ես հայտարարել եմ՝ եթե մեզ հաջողվի մեկ-երկու տարի պահել մեր պետականությունը, նշանակում է՝ առաջիկա հարյուրամյակում պետություն ունենալու իրական հնարավորություն ենք ստեղծել և ստեղծում։ Ահա երկու տարի անց ես կանգնած եմ ՀՀ խորհրդարանի ամբիոնին՝ որպես ՀՀ վարչապետ։ Եւ պիտի արձանագրեմ, որ միջնաժամկետում մեր դարավոր և ռազմավարական խնդիրը լուծված է։
Բայց մեզ չի կարելի ոչ մի վայրկյան թուլացնել մեր զգոնությունը, որովհետև, այո, այն մարտահրավերները, որ մենք ունեինք 2 տարի առաջ, դրանց մի զգալի մասը դարձել են էականորեն ավելի կառավարելի, բայց նաև ի հայտ են եկել նոր մարտահրավերներ, որոնք որոշակիորեն կառավարելու համար անհրաժեշտ է, որ հաղթահարենք «ազգ-նահատակ», «ազգ-բանակ» բանաձևերը, և ավելի ու ավելի ամուր կանգնենք պարզապես պետություն, ուղղակի պետություն, որի միակ խնդիրը սեփական տարածքում սեփական քաղաքացիների անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելն է։ Ահա մեզ պետք է ամուր կանգնել այդ հիմքերի վրա»։
ՀՀ վարչապետը համոզմունք հայտնեց, որ հենց իրենք են այն Կառավարությունը, այն խորհրդարանը, այն ժամանակը, որը հնարավորություն է ունենալու ասելու՝ «ահա մենք երաշխավորեցինք ՀՀ պետականության գոյությունը առաջիկա հարյուրամյակի ընթացքում»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
