Որեվէ տեսակի շանտաժի չենք տրվելու, կոմպրոմիսի չենք գնալու․ Ավինյանն արձագանքել է ավոտոբուսի վարորդների բողոքին

Երևանի քաղաքաօե Տիգրան Ավինյանն անդրադարձել է Երևանի հասարակական տրանսպորտի վարորդների բողոքի ցույցին: «Ֆեյսբուք»-ի իր էջում նա գրել է.

«Սիրելի՛ երևանցիներ,
ինչպես արդեն տեղյակ եք, վաղ առավոտից հասարակական տրանսպորտի վարորդների մի մասը իրականացնում են գործադուլ, որի հետևանքով հազարավոր քաղաքացիների տեղաշարժման անհարամարություններ են պատճառվել։

Նախ, ուզում եմ ներողություն խնդրել երևանցիներից ստեղծված իրավիճակի համար, միևնույն ժամանակ՝ հստակ արձանագրեմ, որ որևէ տեսակի շանտաժի չենք տրվելու, կոմպրոմիսի չենք գնալու։

Կազմակերպիչները ենթարկվելու են խիստ պատասխանատվության»։

Հիշեցնենք՝ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վաղ առավոտից գործադուլ էր: Վարորդներից մի քանիսը հայտնել էին, որ աշխատանքային պայմանների բարելավում ու աշխատավարձերի բարձրացում են պահանջում։

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանն արձագանքել է առավոտից ավտոբուսների վարորդների կազմակերպած գործադուլին և նշել՝ որքան աշխատավարձ են ստանում նրանք:

You may also like...