Պարոն Վարդանյան, Դուք իրականում հաճելի անձնավորություն եք. Ալեն Սիմոնյանի պատասխանը Աղվան Վարդանյանին

Ամեն անգամ, երբ Տիգրան Աբրահամյանը գալիս է «Հայաստանի Հանրապետություն» թերթից տարբեր մեջբերումներ է կարդում, անկեղծ ասած, չեմ հասկանում, ում համար է դա ինքը անում։

Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ԱԺ հայտարարությունների ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Մամիջանյան Հայկի մասով որևիցե բան չեմ ուզում ասել, դե մարդու հենման կետը Բելառուսի նախագահն է, ի՞նչ ասեմ ես իրեն։

Հայաստանը չի գնալու այդ ճանապարհով և դա միանշանակ է, իսկ պարոն Վարդանյանին (նկատի ունի Աղվան Վարդանյանին-խմբ) հրավիրեցի, շնորհակալ եմ, որ հարգեցիք, եկաք, պարոն Վարդանյան, ուղղակի հարցազրույց տալուց պետք է ճիշտ խոսեք։

Պետք է չփորձեք ավելի լավը թվալ, քան իրականում կա, դուք իրականում էլ բավականին հաճելի անձնավորություն եք, պետք չի ավելի լավը թվալ:

Գեղամ Նազարյանին հանեցիք ձեր կուսակցությունից իմ հետ նկարվելու համար, դա առիթ հանդիսացավ:

Հիմա հարց եմ տալիս, աշխատելու եք թե չեք աշխատելու, ես վստահ եմ, որ դուք միայն, միայն խոսելու եք ու չեք աշխատելու»,- հայտարարեց Ալեն Սիմոնյանը:

You may also like...