Հարավային Կորեայում ռազմական դրություն է հայտարարվել
Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլը երկրում ռազմական դրություն է հայտարարել:
Այս մասին հայտնել է հարավկորեական Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով նախագահի աշխատակազմի հայտարարությունը։
Այս քայլը պայմանավորված է ԿԺԴՀ-ի կողմնակիցների դեմ պայքարի անհրաժեշտությամբ:
Գործակալության տվյալով՝ Հարավային Կորեայի նախագահը գիշերը արտակարգ խորհրդակցություն է անցկացրել, որից հետո հայտարարել է իշխանությունը կաթվածահար անելու սպառնալիքի մասին՝ իր դեմ իմպիչմենտի գործընթաց անցկացնելու փորձերի պատճառով:
Արտակարգ դրություն հայտարարելուց հետո Հարավային Կորեայի խորհրդարանի շենքի մուտքն արգելափակվել է:
Հարավային Կորեայում ռազմական իրավիճակի հրամանատարը հայտարարել է երկրի խորհրդարանի և քաղաքական կուսակցությունների գործունեությունը կասեցնելու մասին։