Թուրքիայի հետ բարեկամության եվ խաղաղության համար Սիրիայի կառավարությունը գնաց բազմաթիվ միակողմանի զիջումների․ Ամենաթարմը՝ Հալեպը․ Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որտեղ անդրադարձել է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին։ Նա իր գրառման մեջ նշել է․
<<Ընդամենը 3 օրում Թուրքիայի հովանու տակ գործող մի քանի հազարանոց զինյալ ահաբեկիչները գրավեցին Սիրիայի ամենամեծ ու կարևոր քաղաքը՝ Հալեպը, ապա ողջ շրջանը։
2002-2011 թթ. Թուրքիայի հետ բարեկամության և խաղաղության հաստատման համար Սիրիայի կառավարությունը թուրքերին ընդառաջ գնաց բազմաթիվ միակողմանի զիջումների։ 2012 թվականից մինչ օրս Թուրքիան գրավված է պահում Սիրիայի հյուսիսի բազմաթիվ տարածքներ։ Ամենաթարմը՝ Հալեպը։
Երևանից մինչև Թուրքիայի սահման 24,5 կմ է>>,- գրել է նա։