Երեվանում տրանսպորտը կաթվածահար վիճակում է
Երեւանում տրանսպորտը կաթվածահար վիճակում է, հատուկենտ երթուղիներ են աշխատում, վարորդները այսօր գործադուլ են արել:
Այս պահին մայրաքաղաքի կանգառներում մեծ թվով քաղաքացիներ են, որոնք փորձում են մի կերպ տուն հասնել:
Տաքսի ծառայությունների գները այս պահին նույնպես բարձր են, քաղաքացիների մի մասը չի կարողանում օգտվել:
Նշենք, որ այսօր վաղ առավոտից ավտոբուսի վարորդները բողոքքի ակցիա են անցկացրել՝ դուրս չգալով երթուղի:
Նրանք պահանջում են աշխատավարձի բարձրացում, արդեն 35 վարորդ ազատվել է աշխատանքից: