Սիրիայում նոր պատերազմից ոչ մի կողմ չի շահի, Իրանի ԱԳՆ
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին կարծում է, որ Սիրիայում նոր պատերազմից ոչ մի կողմ չի շահի։
Իրանցի գլխավոր դիվանագետն այս մեկնաբանությունն արել է X սոցիալական ցանցում՝ Սիրիա և Թուրքիա կատարած այցերից վերադառնալուց անմիջապես հետո, գրում է Mehrգործակալությունը:
«Կարևոր բանակցություններ նախագահ Ասադի հետ և ուղղակի, կառուցողական քննարկում արտգործնախարար Ֆիդանի հետ:
Իմ ուղևորությունը Դամասկոսից Անկարա հազվագյուտ ուղիղ չվերթներից էր»,- գրել է նա։ -Բոլորը համակարծիք էին. Սիրիայում նոր պատերազմի դեպքում ՈՉ ՈՔԻ չի շահի։
Հակամարտությունն իր հետ կրում է ամբողջ տարածաշրջանում ահաբեկչության տարածման 100%-անոց երաշխիք։
Ինչպես միշտ, Իրանը կանգնած է Սիրիայի ժողովրդի, կառավարության և բանակի կողքին ահաբեկչության դեմ պայքարում և պատրաստ է երկխոսության և դիվանագիտության միջոցով աջակցել և նպաստել տարածաշրջանային լարվածության թուլացմանը»,- գրել է Աբբաս Արաղչին։