ԱՍՀ նախարարն ու Շիրակի մարզպետն այցելել են երեխաների եվ ավագ սերնդի անձանց շուրջօրյա խնամքի հաստատություններ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այցելել են Շիրակի մարզում գործող երեխաների և ավագ սերնդի ներկայացուցիչների շուրջօրյա խնամքի հաստատություններ։

ջջջ.jpg (1.46 MB)ջջ.jpg (799 KB)

Ինչպես հայտնել են նախարարությունից, «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն», «Գյումրու երեխաների տուն» և «Հայկական կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ներ կատարած այցի ընթացքում վերջիններս շրջել են կենտրոններում, հետևել ծառայությունների մատուցմանը վերաբերող ընթացիկ աշխատանքներին, զրուցել հաստատություններում բնակվող երեխաների և ավագ սերնդի ներկայացուցիչների հետ։

ջջջջ.jpg (1.02 MB)ջջջջջ.jpg (1.07 MB)

«Հայկական կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոն»-ում նախարարն ու մարզպետը նաև ծանոթացել են ավարտական փուլում գտնվող շինարարական աշխատանքների երկրորդ փուլի ընթացքին, հետաքրքրվել կենտրոնում բնակվող ավագ սերնդի ներկայացուցիչների առօրյայով։

ջջջջջջջ.jpg (944 KB)

 

You may also like...