Էս գործը լռություն է սիրում, դոշ ծեծելու խնդիր չկա, խոսակցության կարեվոր կետերից է. Սիմոնյանը՝ գերիների մասին
«ԿՈՊ29-ի պատճառով ինչ-որ պահ պաուզա եղավ, դրա մասին հայտարարեց նաև ադրբեջանական կողմը, բայց մենք դրական կողմի վրա ենք, առաջարկ-քննարկում տրամաբանության մեջ ենք, և դինամիկա գոյություն ունի»:
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի մասին:
Հարցին, թե գերիների վերադարձի առումով դինամիկա կա՞, Սիմոնյանը պատասխանեց. «Բոլոր խոսակցությունների ժամանակ գերիների պահով աշխատանք տարվում է, բացառվում է որևիցե հանդիպում լինի, որտեղ գերիների մասին խոսակցություն տեղի չունենա, ուղղակի դրա մասին խոսելը ճիշտ չեմ համարում. էս գործը լռություն է սիրում, դոշ ծեծելու խնդիր չկա:
Մենք պատերազմից հետո 100-ից ավել գերիներ ունեինք, հիմա կա 23 հաստատված գերի, և իմացեք, որ մեր օրակարգում խոսակցության կարևոր կետերից է»:
