Վրաստանում ոստիկանությունը սկսել է խուզարկություններ անցկացնել ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում

Վրաստանում ոստիկանությունը սկսել է խուզարկություններ անցկացնել Թբիլիսիում ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում։

Իրավապահները մտել են «Հանուն փոփոխության կոալիցիա», «Միացյալ ազգային շարժում»  կուսակցությունների և «Դաիթով» կազմակերպության գրասենյակներ։

Այս մասին հայտնում է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը:

Տեղի են ունեցել ձերբակալություններ։ Ներքին գործերի նախարարությունը դեռ պաշտոնական հայտարարություն չի արել։

Ձերբակալվածների թվում է վրացի ընդդիմադիր գործիչ Նիկա Գվարամիան։

You may also like...