Քննարկվել են քաղաքական, տնտեսական եվ այլ հարցեր. նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի դեսպանը
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բումեդիեն Գեննադին:
Արաբական աշխարհի հետ բարեկամական հարաբերությունների սերտացումը եղել է մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում»:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նորանշանակ դեսպանը նշել է, որ իր բոլոր ջանքերը կգործադրի տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության մեկնարկին և ամրապնդմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքական, տնտեսական մշակութային և այլ ոլորտներում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Այս համատեքստում շեշտվել է Հայաստանի և Ալժիրի միջև քաղաքական երկխոսության, տարբեր մակարդակի փոխայցելությունների խթանումը, ինչը նպաստավոր հիմք կարող է դառնալ ինչպես տնտեսական, այնպես էլ մշակութային, կրթական, գործարար և այլ ոլորտներում փոխգործակցության հետագա զարգացման համար:
Զրույցի ընթացքում կարևորվել է միջազգային հարթակներում և կազմակերպություններում երկու երկրների համագործակցության սերտացումը:
