Քաղաքացին 20 նամակ է գրել, որ 16 մլն պարտք ունի, օգնենք փակի․ վարչապետը անդրադարձավ օնլայն խաղաղատների հարցին
«Արդյոք ձեր կարծիքով Կառավարությունը արդյունավետ վերահսկողություն է իրականացնում օնլայն խաղատների գործունեության նկատմամբ»։
Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ 2018 թվականից հետո կոնկրետ միջոցներ են ձեռնարկվել, գովազդն արգելվել է Հայաստանում, բուքմեքերական գրասենյսկները համատարած փակվել են։
«Այդտեղ դեռ շատ բան ունենք անելու, այդ ոլորտը ոչ միայն կանոնակարգելու, այլև ավելի պատշաճ կերպով հարկելու, հիմա գիտեմ, որ մի քաաի նախագծերի շուրջ ենք աշխատում, վերջին շրջանում օրենսդրական բավականին փոփոխություներ ենք արել։
Ես քաղաքացիներից նամակ էլ եմ ստանում։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ինձ մի քաղաքացի նամակ է գրել, ասում է՝ դժվար վիճակում եմ օգնեք,ասում եմ՝ ի՞նչ է եղել, ասում է՝ դե պարտք ունեմ, ասում եմ՝ ի՞նչքան, ասում է՝ օրինակ 16 մլն դրամ, օգնեք փակեմ, ասում եմ՝ նախ ի՞նչից է էդ պարտքը, ասում է՝ դե 6 մլն ունեի, հետո ինձ ասեցին, թե ձև կա կազինոյում կարանք խաղաղանք այդ պարտքը փակենք, դառավ 16 մլն»,- նկատեց վարչապետը։
Վերջինս հույս հայտնեց, որ երբ Կառավարությունը այս ուղղությամբ էական խստացնող նախագծեր բերի, Մհեր Սահակյանը այդ նախագծին կողմ կքվեարկի։