Աշխատանքից ազատված վարորդները վաղը դիմում կգրեն եվ կվերադառնան աշխատանքի (տեսանյութ)
Նախօրեին աշխատանքից ազատված վարորդները վաղը առավոտյան դիմումներ կգրեն եւ կվերադառնան աշխատանքի:
Այս մասին NEWS.am-ին հայտնեց աշխատանքից ազատված վարորդներից մեկը՝ նշելով, որ այդպես են պայմանավորվել «Երևան ավտոբուս» ընկերության ղեկավարների հետ:
Նշենք, որ նախօրեին վարորդները բողոքի ակցիա էինանցկացրել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում, պայմանների բարելավվում:
Ակցիայից հետո 32 վարորդ ազատվեց աշխատանքից, նրանց պահանջներն այդպես էլ չկատարվեցին:
