Եթե Արցախը «հղի կին էր», ապա Փաշինյանը սպանեց նրան այնպես, ինչպես իր շարասյունը՝ իրական հղի կնոջը. Լեվոն Քոչարյան
Երկու օր առաջ այս ամբիոնից հնչեց Նիկոլ Փաշինյանի հերթական կեղծիքն ու սուտը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ԱԺ-ում իր ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամվոր Լեւոն Քոչարյանը:
«Այս ամբիոնը միգուցե դիմանում է այդ ամենին, բայց մեր երկիրը այս ստերին, կեղծիքներին և դավաճանությանը երկար դիմանալ այլևս չի կարող։
Այս այս իշխանությունը ոչ միայն կեղծում է անցյալը, փորձելով արդարացնել սեփական տոտալ ձախողումները, այլ նաև առաջարկում է ապագայի հետ կապված մի կոնցեպտ, որը նորից մեծ արհավիրք է բերելու։
Այս մարդը անընդհատ խոսում է անկեղծ լինելու մասին, բայց շարունակ ստում է, բռնվում է ստի վրա, նորից ստում է, մանիպուլացնում է, ֆռռացնում է և այսպես շարունակ։ Սա թերևս այն գործիքն է, միգուցե միակ գործիքը, որին նա փայլուն տիրապետում է»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։
