Թուրքիայի գործարաններից մեկում պայթյուն է որոտացել․ կա 5 վիրավոր

Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Մանիսա նահանգի Աքհիսար շրջանում գտնվող կաթի գործարանում պայթյուն է տեղի ունեցել։

Նշվում է, որ  պայթել է արտադրամասում գտնվող գոլորշու կաթսան, սակայն դեռևս դրա  պատճառների մասին ոչ մի հստակ տեղեկոթյուն չի հրապարակվել։

Տեղի ունեցածի հետևանքով վիրավորվել է 5 աշխատակից, որից 2-ի վիճակն այժմ գնահատվում է ծանր։

 

Նրանց տեղափոխվել են Իզմիրի քաղաքային հիվանդանոց։   Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել։

You may also like...