Արմեն Մարուխյանն ընտրվել է Կոռուպցիայի կանխման հանձնաժողովի անդամ
Ազգային ժողովում դեկտեմբերի 5-ին Արմեն Մարուխյանը գաղտնի քվեարկությամբ ընտրվել է Կոռուպցիայի կանխման հանձնաժողովի անդամ։
Նրա թեկնածությանը միաձայն աջակցել է 63 պատգամավոր։
Մյուս թեկնածուն՝ Նարինե Նազարյանը, չի ստացել խորհրդարանականների աջակցությունը։
