Իմ ընտանիքը չէ ՀԷԿ կառուցելու թույլտվություն ստացել, այլ ձե՛ր․ Ալեքսանյանը՝ Գրիգորյանին (տեսանյութ)
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հայտարարություններին, որով նա իշխանությանը մեղադրում էր կոռուպցիայի համար։
«Տիկին Գրիգորյան, իմ ընտանիքը չէ ՀԷԿ կառուցելու թույլտվություն ստացել, ձեր ընտանիքն է ստացել։ Կոռուպցիայի, փափուկ ու հարմարավետ ապրելու մեջ, որ մարդկանց մեղադրում եք… կներեք, ես ՀԷԿ կառուցելու ո՛չ թույլտվություն ունեմ, ո՛չ էլ առհասարակ պատկերացնում եմ այդ ինչ ծախսերի մասին է։ Ձեր ընտանիքն է ՀԷԿ կառուցելու թույլտվություն ստացել»,- նկատեց Ալեքսանյանը։
Նա հավելեց. «Ասում եք՝ պետբյուջե, աշխատավարձ, պարգևավճար։ Տիկին Գրիգորյան, Ձեր հայրը պետական համակարգում չի՞ աշխատում, աշխատավարձ չի՞ ստանում։ Ի՞նչն է դրա մեջ հարցը»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
